1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պետերբուրգում այրվող օդանավարանը նկարահանել են անօդաչուով

Պետերբուրգում այրվող օդանավարանը նկարահանել են անօդաչուով

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հինգերորդ ալիքը հրապարակել Է Սանկտ Պետերբուրգում օդանավարանի տեսագրությունը, որտեղ խոշոր հրդեհ Է տեղի ունեցել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կոպտերով նկարահանված կադրերում երեւում Է, թե ինչպես Է կրակը պատել ամբողջ օդանավարանը, տարածքի վրա սեւ թանձր ծուխ Է բարձրանում:

Հրդեհն սկսվել Է 02:13-ին Պետերբուրգի Պուշկինսկի շրջանում, կրակը ճարակել Է շենքի 12 հազար քառակուսի մետր տարածք: Հրդեհաշիջմանը ներգրավվել են 220 մարդ եւ 49 միավոր տեխնիկա, ինչպես նաեւ երկու հրշեջ գնացք: Հրդեհի հետեւանքով օդանավարանն ամբողջովին այրվել Է եւ փլվել: Տուժածների վերաբերյալ տեղեկություններ առայժմ չկան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]