Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Դեկտեմբեր

Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 3-ին գումարված հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկված է 40  հարց:

Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ կքննարկեն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հաշվապահական հաշվառման մասին, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին, և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծերը:

Առաջին ընթերցմամբ պատգամավորներին կներկայացվեն «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին.  Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծերը:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ