Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի առաջին տիկինը ցուցադրել Է Սպիտակ տան՝ Սուրբծննդյան տոնական ինտերիերը

ԱՄՆ-ի առաջին տիկինը ցուցադրել Է Սպիտակ տան՝ Սուրբծննդյան տոնական ինտերիերը

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփը ցուցադրել Է, թե Սուրբծննդյան տոների առթիվ ինչպես Է զարդարված Սպիտակ տունը: ԱՄՆ-ի նախագահի նստավայրի ձեւավորման տեսագրությունը հրապարակված Է Մելանյայի եւ Սպիտակ տան Twitter-ում: «Ամերիկայի ոգին Է թեւածում Սպիտակ տանը»,- գրել Է Մելանյան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սպիտակ տան հարկաբաժիններում կանգնեցված են Ծննդյան տոների եղեւնիներ: Նաեւ նստավայրում կարելի Է տեսնել սեղան՝ Սան Ֆրանցիսկոյի «Ոսկե դարպասներ» կամրջի, Սպիտակ տան եւ Ազատության արձանի մակետներով: Գլխավոր սեղանատան բուխարին գեղազարդված Է կարմիր վարդերով:

Սպիտակ տան ամանորյա գլխավոր տոնածառը Վաշինգտոն՝ նախագահի նստավայր են բերել նոյեմբերի 25-ին Փենսիլվանիայի նահանգից: Այն դիմավորել Է Մելանյա Թրամփը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]