1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մեսին 6-րդ անգամ ստացավ «Ոսկե գնդակ»-ը  

Մեսին 6-րդ անգամ ստացավ «Ոսկե գնդակ»-ը

 

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմի և կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսին 6-րդ անգամ արժանացավ «Ոսկե գնդակ»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցանակաբաշխությունը կայացավ Փարիզում: «France Football» պարբերականի անցկացրած քվեարկության արդյունքում «Ոսկե գնդակ»-ին արժանացել է Մեսին: 

Երկրորդ տեղում Նիդերլանդների ազգային թիմի և անգլիական «Լիվերպուլ»-ի պաշտպան Վիրջիլ վան Դայկը է, իսկ եռյակի վերջում Պորտուգալիայի ընտրանու և Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Ռոնալդուն:

Երեկոյի ընթացքում «Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ» մրցանակին արժանացավ Նիդերլանդների ազգային թիմի և «Յուվենտուս»-ի պաշտպան Մատեյս դե Լիգտը:

Լև Յաշինի անվան լավագույն դարպասապահի մրցանակը, որը տրվեց պատմության մեջ առաջին անգամ, ստացավ Բրազիլիայի հավաքականի և «Լիվերպուլ»-ից Ալիսոն Բեքերը:

Կանանց ֆուտբոլում լավագույնը ճանաչվեց ԱՄՆ հավաքականից  Մեգան Ռապինոն:

«Ոսկե գնդակ» ամենամյա մրցանակը շնորհվում էր ֆրանսիական «France Football» ամսագրի կողմից նախորդ տարվա ընթացքում լավագույն ելույթ ունեցող ֆուտբոլիստին:

Մինչ այս Մեսին այս մրցանակին արժանացել էր նաև 2009, 2010, 2011, 2012, 2015 թվականներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]