Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Դեկտեմբեր

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Կառաջանան նորերը, որոշներն էլ կվերամիավորեն իրենց տարածքները

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Կառաջանան նորերը, որոշներն էլ 
կվերամիավորեն իրենց տարածքները

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  «Նոր աշխարհակարգի ստեղծման ճանապարհին լինելու են մի շարք պետությունների կազմաքանդման գործընթացներ, այդ թվում՝ Թուրքիայի, ինչը մեզ պարտադրում է կարեւոր նախաձեռնություններով հանդես գալ, որոնք կունենան միջազգային նշանակություն, եւ այդ մասնատման գործընթացներում հայությունը կկարողանա վերատիրել Արեւմտյան Հայաստանի տարածքին եւ այլ հայապատկան հողերի:

Բայց կա նաեւ մեկ այլ գործընթաց: Կազմաքանդվում են այն պետությունները, որոնք կառուցվել են այլ ազգերի ու ժողովուրդների տարածքների վրա, իսկ նրանք արդեն ձգտում են անկախության եւ ազատության: Աշխարհում անկախական շարժումներ են:

Անգամ աֆրիկյան տարածաշրջանում, որը որոշիչ որեւէ դեր չունի աշխարհա-քաղաքական հարցերում, եւս լինում են տրոհվող երկրներ, նոր անկախ երկրներ են առաջանում (ըստ համաշխարհային բեւեռների շահերի) աշխարհի քարտեզի վրա, ինչն էլ, իհարկե, տեղային ռազմա-քաղաքական հարցերի լուծմանն է ուղղված: Սա տեղի է ունենում ոչ միայն էթնիկ, այլեւ կրոնական դրդապատճառներով: Ի վերջո, կրոնական պատերազմները եւս մտնում են աշխարհի վերաձեւման քաղաքական ծրագրերի մեջ:

Որքան էլ անհավանական է թվում, Իսպանիան ներքաղաքական մի իրավիճակում է, երբ կա կազմաքանդման վտանգ: Այս արեւմտաեվրոպական երկիրն ունի 17 ինքնավար մարզ, ինչպես ԽՍՀՄ-ն ուներ 15 հանրապետություն եւ տասնյակ ինքնավար մարզեր ու շրջաններ: Հատկապես ակտիվ անկախական տարածքներ են համարվում Կատալոնիան, Բասկոնիան եւ Գալիցիան:

Այս տարածքներում բնակվողներն իրենց այլ ազգեր են համարում, որոնք կապ չունեն իսպանացիների հետ: Հենց արմատների եւ ինքնության փնտրտուքն ու ճանաչումն են նաեւ հետագայում հանգեցնում անկախ երկիր ունենալու եւ ինքնուրույն այնտեղ ապրելու պայքարին: Որոշ դեպքերում հայերիս համար եւս անսպասելի բացահայտումներ են լինում, ինչպես բասկերի՝ պատմագիտական ասպարեզում հայտնաբերած ծագումնաբանական տվյալները»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ