Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Ինչպիսի՞ն է լինելու վաղվա թվային աշխարհը

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Ինչպիսի՞ն է լինելու վաղվա թվային 
աշխարհը

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  «Սոցիալական ցանցերն այնքան մեծ տեղ են զբաղեցնում մարդկանց կյանքում, որ կգա մի ժամանակ, երբ կենսագրականների փոխարեն կբացենք մարդու էլեկտրոնային էջը՝ իմանալու համար, թե ինչպիսի քաղաքացի է, ի՞նչ հետաքրքրություններ եւ վարքագիծ ոււնի։ Արդյունքում, օրինակ՝ ֆեյսբուքյան էջը ավելի կարեւոր եւ որոշիչ կարող է դառնալ մարդուն աշխատանքի ընդունելիս, քան այն, թե ինչ է գրված ինքնակենսագրականում։

«Մեր երկիրը, որն ուզում է տեխնոլոգիական առաջընթաց ունենալ, պետք է կարողանա հանրությանն ուղղորդել եւ ցույց տալ, թե ապագան ինչպիսին է լինելու։ Այսօր, երբ ծնողները ֆեյսբուք են ներբեռնում իրենց երեխաների նկարները, պետք է հստակ գիտակցեն, թե հետագայում երեխան ինչ է ստանալու դրանից»,- ասաց Պարզյանը՝ նշելով, որ դրական թվային հետքը կիբերանվտանգության այն բաժինն է, որը ցույց է տալիս, որ նախ՝ ցանկալի չէ այդքան շատ եւ տարատեսակ տեղեկություններ ներբեռնել երեխաների եւ ինչու չէ նաեւ մեր մասին եւ երկրորդ՝ ցանկալի է ձեւավորել այնպիսի թվային պատմություն, որի արդյունքում երեխան կկարողանա շահեկան վիճակում հայտնվել»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]