Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արմավիրում ավտոմեքենա է այրվել

Արմավիրում ավտոմեքենա է այրվել

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը դեկտեմբերի 2-ին, ժամը 16:09-ին ահազանգ է ստացել, որ Արմավիրի մարզի Արմավիրի քաղաքի քաղաքապետարանի մոտակայքում այրվում է ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աբովյան և Չարենցի փողոցների խաչմերուկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:22-ին, մարվել՝ 16:26-ին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այրվել են ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը՝ մասամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]