Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Դեկտեմբեր

Կատուն Ուկրաինայում խեղդամահ է արել 9-ամսական երեխայի

Կատուն Ուկրաինայում խեղդամահ է արել 9-ամսական երեխայի

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի Վինիցայի շրջանում կատուն խեղդել է 9-ամսական աղջկա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է՝ ՌԻԱ Նովոստին՝ այս մասին հաղորդել է տեղի ոստիկանության բաժանմունքը:

Նոյեմբերի 30-ին մայրը մանկասայլակի մեջ քնած երեխային թողել է տան բակում և զբաղվել տան գործերով: Վերադառնալով կինը տեսել է երեխայի կողքին պառկած կատվին:

Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ երեխան մահացել է խեղդամահության արդյունքում, մարմնի վրա այլ վնասվածքներ չեն հայտնաբերվել: Երեխայի ծնողների հետ աշխատում են հոգեբաններ:

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ