Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Դեկտեմբեր

ԱԺ խորհուրդը հաստատել է գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը

ԱԺ խորհուրդը հաստատել է գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ  ազգային ժողովում դեկտեմբերի 2-ին տեղի է ունեցել խորհրդի նիստ, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Ազգային ժողովի պաշտոնական կայքից:

Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ դեկտեմբերի 3-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը: Խորհրդի որոշմամբ սահմանվել են նաեւ դեկտեմբերի 3-ին գումարվող հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը եւ տեւողությունը:

Ազգային ժողովի յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին նախագծում ընդգրկվել է 26, դեկտեմբերի 3-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում` 40 հարց:

Փոփոխություններ են կատարվել ԱԺ խորհրդի 2019 թվականի մարտի 25-ի եւ լրացում՝ ԱԺ խորհրդի 2017 թվականի հուլիսի 11-ի որոշումներում:
 

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ