1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Եղիազար Վարդանյանն ընտրվել է ՃՇՀԱՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար

Եղիազար Վարդանյանն ընտրվել է ՃՇՀԱՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում հոգաբարձունների խորհրդի նիստի քվեարկության ձայների մեծամասնությամբ՝ 27 կողմ, 3 ձեռնպահ, դեկտեմբերի 2-ին ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է ընտրվել համալսարանի ռեկտորի առաջին տեղակալ-պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր Եղիազար Վարդանյանը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց  ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմեն Վիլյանը, ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում  Եղիազար Վարդանյանի թեկնածությունը առաջադրվել է գիտխորհրդի  առաջարկով։

«ՃՇՀԱՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Եղիազար Վարդանյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և ընդգծել. «Ինչպես բուհի, այնպես էլ իմ մասնագիտական հմտությունների զարգացման և առաջընթացի խթանիչ ուժը եղել և մնում է մեր համալսարանի կոլեկտիվի համախմբվածությունը»: Միևնույն ժամանակ, նա ընդգծել է համալսարանի նախկին ռեկտոր Գագիկ Գալստյանի մեծ ներդրումը բուհի զարգացման գործում, որն արձանագրվել է Գագիկ Գալստյանին 5 տարի 8 ամիս արդյունավետ պաշտոնավարման  ժամանակահատվածում և հույս հայտնել, որ նա կշարունակի բուհի կողքին լինել: Իր հերթին, համալսարանի նախկին ռեկտոր Գագիկ Գալստյանը շնորհավորել է Եղիազար Վարդանյանին և նշել, որ իր գերնպատակը եղել և մնում է բուհի կայունությունն ու զարգացումը։ «Համալսարանի փոքր և մեծ ծրագրերը իրականություն են դարձել պրոֆեսորադասախոսական կազմի հետ արդյունավետ աշխատանքի արդյունքում»,-եզրափակել է նա՝ համատեղ աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով ՃՇՀԱՀ-ի ամբողջ աշխատակազմին։

ՃՇՀԱՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Եղիազար Վարդանյանը 1996-2001թթ. սովորել և ավարտել է ՃՇՀԱՀ-ի տրանսպորտային շինարարության ֆակուլտետը, 2004-ին ավարտել է համալսարանի ասպիրանտուրան։ 2003-2004-ը սովորել  և ավարտել է Փարիզի ճանապարհների և կամուրջների ազգային դպրոցը։ 2004-ին ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի աստիճան։ 2008-2011-ը ավարտել է ՃՇՀԱՀ-ի դոկտորանտուրան, 2013-ին ստացել տեխնիկական գիտությունների դոկտորի աստիճան։ Մասնագիտական գործունեությունը սկսել է հարազատ բուհում՝ սկսելով որպես ասպիրանտ ու հասնելով մինչև համալսարանի ռեկտորի առաջին տեղակալ-պրոռեկտորի պաշտոնին։

ՃՇՀԱՀ-ի գիտական խորհրդի որոշմամբ, ՀՀ-ում քաղաքաշինության, շինարվեստի և կրթության ոլորտներում դրսևորած նշանակալի ու անբասիր աշխատանքի համար ՀՀ վաստակավոր շինարար, տ.գ.դ., պրոֆեսոր Գագիկ Գալստյանը պարգևատրվել է «Ջիմ Թորոսյան» ոսկե մեդալով»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]