Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Երևանում կայանալիք Silicon Mountains համաժողովը նվիրվելու է ՏՀՏ ոլորտում «խելացի» լուծումներին

Երևանում կայանալիք Silicon Mountains համաժողովը նվիրվելու է ՏՀՏ ոլորտում  
«խելացի» լուծումներին

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում դեկտեմբերի 4-ին մեկնարկող Silicon Mountains համաժողովը նվիրված է  տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում «խելացի» լուծումներին և համաշխարհային շուկայում առաջիկա տարիներին սպասվող զարգացումներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համաժողովի կազմակերպիչը Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունն է (ՏՀՏԳՄ)՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համատեղ:

 ՀՀ ԲՏԱ փոխնախարար Արմեն Ափրոյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ համաժողովի ընթացքում հրավիրվելու են բիզնես ոլորտի տարբեր մասնագետներ:

«Համաժողովի ընթացքում շոշափվելու են արհեստական բանականության հետ կապված, ինտերնետի, տեղեկատվական տեխնոլոգիաների, ՏՀՏ-ի վերաբերյալ հարցեր, ինչպես նաև անդրադարձ կլինի տնտեսությունում դրանց կիրառման խնդրին»,- նշեց Ափրոյանը:

Նա ընդգծեց, որ   Silicon Mountains-ին որպես պատվավոր հյուր է լինելու ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2019 թվականի դափնեկիր, ճապոնացի գիտնական Տակեո Կանադեն:

ՏՀՏԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը նշեց, որ Silicon Mountains անվանումը ներկայացնում է իրենց տեսլականն ու նպատակները, թե գլոբալ շուկայում իրենք որտեղ են ցանկանում լինել:

«Միջոցառումը՝ մեր միությանն ու երկրին հնարավորություն կտա, ևս մեկ անգամ ընդգծել մեր տեղը քարտեզի վրա: Հայաստանը ոչ միայն ՏՀՏ լուծումները կիրառող է, այլ նաև արտերկիր արտահանող»,- շեշտեց Մուսայելյանը:

Նրա խոսքով՝ համաժողովին լինելու են համաշխարհային շուկայի առաջատար ընկերություններից բանախոսներ, ովքեր ներկայացնելու են իրենց տեսլականը ՏՀՏ ոլորտի վերաբերյալ:

«ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ասաց, որ իրենք միացել են նախաձեռնությանը, քանի որ Silicon Mountains-ը յուրահատուկ հարթակ է տեղական և միջազգային ՏՀՏ ոլորտի կազմակերպությունների համար:

«Մենք պետք է օգտագործենք այս Հայաստանում առկա ներուժը և ավելի շատ տեղ տանք նորարարությանն ու տեխնոլոգիական զարգացումներին»,- նշեց Յիրիկյանը:

Դեկտեմբերի 4-ին Հայաստանի ՏՀՏ ոլորտի ընկերությունները և հրավիրված արտասահմանյան փորձագետները Հայաստանի գործարար համայնքին, պետական հատվածին, ՏՀՏ կրթության ոլորտի ներկայացուցիչներին, ստարտափներին և լավագույն ուսանողներին ներկայացնելու և նրանց հետ քննարկելու են առաջիկա տարիների մարտահրավերները, ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման հեռանկարային ուղղությունները, ՏՀՏ կիրառման կարևորությունը տնտեսության տարբեր ճյուղերում:

Տեղի են ունենալու քննարկումներ կիբեռանվտանգության, արհեստական ինտելեկտի, ժամանակակից ՏՀՏ կրթության մարտահրավերների վերաբերյալ:

Դեկտեմբերի 5-ին կայանալու են B2B հանդիպումներ, որոնք ուղղված են լինելու ՏՀՏ «խելացի լուծումների» գործնական կիրառմանը տնտեսության մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]