Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԵՄ-ի ղեկավարները կոչ են արել «կանաչ գործարքը» տարածել ամբողջ աշխարհում

ԵՄ-ի ղեկավարները կոչ են արել «կանաչ գործարքը» տարածել ամբողջ աշխարհում

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ-ի նոր ղեկավարությունը կլիմայի շուրջ Մադրիդում բացված COP25 խորհրդաժողովում կոչ Է արել այսպես կոչված «կանաչ գործարքն» ընդունել ոչ միայն Եվրամիության, այլեւ ամբողջ աշխարհի մակարդակով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Եվրոպայի «կանաչ գործարքը» նախատեսում Է արմատական բարեփոխումներ Էկոնոմիկայում, Էներգետիկայում եւ տրանսպորտում, որոնք պետք Է դառնան առավելագույնս «կանաչ», ածխածնային առումով՝ չեզոք: Այն նախնական հաշվարկներով Եվրամիության վրա կնստի մոտավորապես 3 տրլն եվրո: Բրյուսելը խոստանում Է ծածկել այդ ծախսերի միայն երրորդ մասը, մնացածը, ըստ մտահղացման, կապահովեն Եվրոպայի ներդրումային բանկը եւ ԵՄ-ի երկրներն իրենք:

«Մենք նոր «կանաչ գործարք» ենք առաջարկում, քանի որ խոսքը վերաբերում Է բնության դեմ պատերազմի դադարեցմանը, զինադադարին»,-հայտարարել Է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ ելույթ ունենալով կլոր սեղանի ընթացքում: «Մեզ անհրաժեշտ Է փոխել իրավիճակը: Եկել Է կանաչ հեղափոխության ժամանակը, մենք ցանկանում ենք Եվրոպան դարձնել առաջին կանաչ աշխարհամասը»,-հավելել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]