1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գիտնականները պարզել են, որ ատամները մաքրելն օգտակար Է սրտի համար

Գիտնականները պարզել են, որ ատամները մաքրելն օգտակար Է սրտի համար

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտնականներն ապացուցել են, որ ատամների կանոնավոր մաքրումը նվազեցնում Է թրթռացող ռիթմախանգարի եւ սրտի անբավարարության առաջացման ռիսկը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են European Journal of Preventive Cardiology հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բերանի խոռոչի վատ հիգիենան եւ բերանում մանրԷների մշտական ներկայությունն առաջացնում են լնդերի եւ միակցիչ հյուսվածքնների խրոնիկական բորբոքումներ՝ գինգեվիտ, պերիոդոնտիտ, Էնդոնտիկ ախտահարումներ: Բացի դրանից, կանոնավորապես արյան մեջ հայտնվող մանրԷները մշտական ներքին բողբոքում են ապապովում, ինչը մեծացնում Է սրտի հիվանդությունների զարգացման ռիսկը:

Կորեայի Իհվայի համալսարանին կից Բժշկական քոլեջի եւ Ուլսանի համալսարանի գիտնականները կատարել են հետահայաց հետազոտություն, որը թույլ Է տալիս բացահայտել կապը բերանի խոռոչի վատ հիգիենայի եւ թռրթռուն ռիթմախանգարի եւ սրտի անբավարարության միջեւ:

Հետազոտության համար հիմք Է ծառայել Բժշկական պահովագրության ազգային համակարգի 40-ից մինչեւ 79 տարեկան պացիենտների պահոցը, որոնց անամնեզում թրթռացող ռիթմախանգար կամ սրտի անբավարարություն չեն եղել: 2003 – 2004 թվականներին նրանք անցել են պլանային բժշկական հետազոտություն, որի արդյունքում հավաքվել Է տեղեկատվություն նրանց աճի, քաշի, լաբորատոր անալիզների, հիվանդությունների, կենսակերպի, առողջության եւ բերանի խոռոչի հիգիենայի մասին:

Արձանագվել Է, թե օրական քանի անգամ եւ որքան որակյալ են այդ մարդիկ լվացել ատամները, ինչպես նաեւ լնդերի հիվանդությունները եւ պարոդոնտը, բացակա ատամների քանակը եւ ստոմատոլոգին այցելության բոլոր պատճառները: Դիտարկումներից 10,5 տարի անց մասնակիցներից 4 911-ի (3 տոկոսի) մոտ զարգացել Է թրթռացող ռիթմախագար եւ 971-ի (4,9 տոկոսի) մոտ՝ սրտի անբավարարություն: Ըստ որում նրանց մոտ, ովքեր ատամները լվացել են օրական երեք անգամ, ավելի հաճախ 10 տոկոսով ցածր Է եղել թրթռացող ռիթմախանգարի եւ 12 տոկոսով սրտի անբավարարության ցուցանիշը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]