Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՄԱԳԱՏԷ-ի Գլխավոր խորհրդաժողովը Գրոսիին հաստատեց գործակալության նոր գլխավոր տնօրեն

ՄԱԳԱՏԷ-ի Գլխավոր խորհրդաժողովը Գրոսիին հաստատեց գործակալության նոր գլխավոր տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) Գլխավոր խորհրդաժողովի հատուկ նստաշրջանի պատվիրակները դեկտեմբերի 2-ին Ռաֆայել Գրոսիին հաստատել են կազմակերպության նոր գլխավոր տնօրենի պաշտոնում: Նա դարձել Է գործակալության վեցերորդ ղեկավարը մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 2-ը լիազորությունների ժամկետով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այսպիսով՝ Գլխավոր խորհրդաժողովը հավանություն Է տվել Գրոսիի նշանակմանը, որը հոկտեմբերին գործակալության նոր վարչական ղեկավար Էր ընտրվել ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի քվեարկությամբ: Գլխավոր տնօրենի ընտրություններն անցկացվել են հուլիսին կազմակերպության նախորդ ղեկավարի՝ ճապոնացի դիվանագետ Յուկիա Ամանոյի մահվան կապակցությամբ: ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը գլխավորում Է քարտուղարությունը եւ ղեկավարում գործակալության ընթացիկ աշխատանքը: Նա ընտրվում Է չորս տարով՝ վերընտրվելու իրավունքով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]