Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Դեսպան Հովակիմյանն իր հավատարմագրերն է հանձնել Խորվաթիայի նախագահին

Դեսպան Հովակիմյանն իր հավատարմագրերն է հանձնել Խորվաթիայի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորվաթիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը (նստավայրը՝ Պրահա)  նոյեմբերի 29-ին իր հավատարմագրերը հանձնեց Խորվաթիայի Հանրապետության նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչին (Kolinda Grabar-Kitarović)։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: 

Նախագահ Գրաբար-Կիտարովիչը հաջողություն մաղթեց նորանշանակ դեսպանին՝ համոզմունք հայտնելով, որ երկկողմ քաղաքական երկխոսությունը և տարբեր բնագավառներում հարաբերությունները կշարունակեն զարգանալ՝ ի բարօրություն երկու բարեկամ երկրների և ժողովուրդների։

Երախտագիտություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Հովակիմյանը վերահաստատեց իր հանձնառությունն՝ ակտիվ գործունեությամբ և համատեղ ջանքերով նպաստելու երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու հետագա խորացմանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]