Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մխիթարյանն իտալերեն պատասխանել է լրագրողների հարցերին  

Մխիթարյանն իտալերեն պատասխանել է լրագրողների հարցերին

 

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատասխանելով լրագրողների հարցերին` իտալերեն անդրադարձել է «Վերոնա»-ի հետ խաղում տարած հաղթանակին:

«Կարոտել էի խաղալը, հիմա ինձ լավ եմ զգում: Երկու ամիսը երկար ժամանակ է: Իմ կարծիքով, կարևոր էր  հաղթել այս խաղում: Թեպետ լավ չխաղացինք, սակայն վաստակեցինք կարևոր 3 միավոր»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասել է հայ կիսապաշտպանը:

Մխիթարյանի խոսքով` թիմում մի շարք ֆուտբոլիստներ նորեկներ են, և այս մրցաշրջանը դեռևս նոր է մեկնարկել: Թիմը պետք է ամեն ինչ անի հաղթանակի հասնելու համար:

Իտալիայի առաջնության 14-րդ տուրի շրջանակում «Ռոմա»-ն արտագնա խաղում հյուրընկալվեց «Վերոնա»-ին և առավելության հասավ 3։1 հաշվով:

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 67-րդ րոպեին, իսկ ավելացված րոպեին խփեց նաև «գայլերի» երրորդ գնդակը:

Այս հաղթանակից հետո «Ռոմա»-ն Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 4-րդն է 28 միավորով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am