Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանի ընտանիքին

Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանի 
ընտանիքին

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանի ընտանիքին ու հարազատներին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասվում է.

«Խոր կսկիծով տեղեկացա անվանի գիտնական, գիտության կազմակերպիչ ու հմուտ մանկավարժ, իմ ուսուցիչ ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանի մահվան մասին։

Նա առանձնահատուկ էր թե՛ որպես պրպտուն գիտնական, թե՛ որպես գիտության բազմափորձ կազմակերպիչ, թե՛ որպես իսկական մանկավարժի որակներով օժտված դասախոս, և, իհարկե, որպես մարդ, ով ուներ բարձր արժեհամակարգ։

Մեր հանդիպումն այս տարվա գարնանը, երբ ես անվանի գիտնականին իր տանը հանձնեցի պետական բարձր պարգևը, վերածվեց անցյալի, ներկայի ու ապագայի մասին մի գեղեցիկ զրույցի, որի ընթացքում ես վերստին լսեցի իմ վաղեմի դասախոսի իմաստուն խոսքը»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am