Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դեկտեմբերի 2-ին սպասվող իրադարձությունները

Դեկտեմբերի 2-ին սպասվող իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Աբովյան քաղաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ադամանդագործական ընկերության նոր արտադրամասի բացման արարողությանը:

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Այման Ալ Սաֆադին:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը  մարզերում իրականացնում  է աղքատության հաղթահարման նոր ծրագիրը:  Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, հրավիրված մամուլի ասուլիսում կներկայացնի մանրամասներ:

Երևանում կանցկացվի երիտասարդական համաժողովը, որտեղ տեղական ու միջազգային կազմակերպությունները կներկայացնեն աշխատաշուկայում երիտասարդների զբաղվածությանը վերաբերող իրավիճակը:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում կկայանա «RINArmenia» նախագծի շնորհանդեսը:

Ազգային գրադարանում Հայաստանի գրողների միության հիմնադրման 85-ամյակի կապակցությամբ՝ կբացվի գրականության ցուցադրություն: Կներկայացվեն Հայաստանի գրողների միության տարբեր տարիների նախագահների ստեղծագործությունները:

Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում կամփոփվեն «Կողք կողքի» երաժշտական ներառական փառատոնի արդյունքները:

ԱՄԷ հիմնադրման 48-ամյակին առթիվ ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանը կազմակերպում է ընդունելություն:

Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական վաստակավոր անսամբլի կատարմամբ կներկայացվի Հ.Թումանյանի «Անուշ» պոեմի երաժշտական ներկայացումը՝ կոմիտասյան մեղեդիներով:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]