1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հունաստանի վարչապետը ՆԱՏՕ-ից կպահանջի դատապարտել Թուրքիայի վարքը

Հունաստանի վարչապետը ՆԱՏՕ-ից կպահանջի դատապարտել Թուրքիայի վարքը

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի Լոնդոնում կայանալիք գագաթնաժողովին կպահանջի Թուրքիայի «սադրիչ վարքի» դատապարտումը։

«Ալյանսը չի կարող անտարբեր լինել, երբ մի անդամը բացեիբաց խախտում է միջազգային իրավունքը և բացեիբաց հանդես գալիս մեկ այլ անդամի դեմ»,-  ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, հայտարարել է Միցոտակիսը «Նոր ժողովրդավարություն» կուսակցության համագումարում։

Նախօրեին հունական պատվիրակությունը, որը գլխավորում էր էներգետիկայի և շրջակա միջավայրի փոխնախարար Դիմիտրիս Իկոնոմուն, լքել է Տրանսանատոլիական գազատարի (TANAP) բացման արարողությունն՝ ի նշան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «սադրիչ հայտարարությունների» դեմ բողոքի։

Էրդողանն արարողությանը հայտարարել է, որ Թուրքիան չի դադարեցնի էներգակիրների հետախուզումը և հորատումը Կիպրոսի մերձափնյա ծանծաղուտում և կիպրական բացառիկ տնտեսական գոտում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]