Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արցախի ՊԲ հրամանատարը հետևել է զորավարժության մարտական հրաձգության փուլին

Արցախի ՊԲ հրամանատարը հետևել է զորավարժության մարտական հրաձգության 
փուլին

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը նոյեմբերի 29-ին հետևել է հարավային ուղղությամբ գործող զորամասերից մեկի հետ անցկացված ցուցադրական գումարտակային մարտավարական զորավարժության մարտական հրաձգության փուլին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, պայմանական մարտադաշտում ծավալվող զարգացումների շրջանակում ուժեղացված գումարտակը, որը մինչ այդ բերվել էր մարտական պատրաստականության «ԲԱՐՁՐ» աստիճանի և զբաղեցրել մարտական կիրառման շրջանը, անցնում է պաշտպանության, հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում, մարտ վարելով մխրճված հակառակորդի դեմ, կանգնեցնում վերջինիս և, օգնության եկած ուժերի հետ անցնելով հակագրոհի, վերականգնում նախկինում կորցրած բնագծերը:

Զորախաղերի արդյունքում արձանագրվել են գրագետ ու անընդհատ ղեկավարմամբ պայմանավորված մարտավարական գործողություններ, առաջադրված խնդիրների կատարման բարձր ցուցանիշներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]