Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Էրիկ Էսրաիլյանը միացել է ամեն ամիս «Հայաստան» հիմնադրամի հաշվին գումար փոխանցելու Փաշինյանի կոչին

Էրիկ Էսրաիլյանը միացել է ամեն ամիս «Հայաստան» հիմնադրամի հաշվին գումար 
փոխանցելու Փաշինյանի կոչին

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկահայ պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանն ընդունել է աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանի՝ Հայաստան համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի շրջանակում հնչեցված մարտահրավերը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, իր հերթին նա մարտահրավեր է նետել ևս երեք անձի, որոնց շարքում են երգչուհի Շերը, ինչպես նաև Alex and Ani հայտնի ոսկերչական ընկերության սեփականատեր Կարոլին Ռաֆայելյանը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի 2019 թվականի հեռուստամարաթոնի շրջանակում հայտնի անձանց մարտահրավերներ նետելու առաջարկով հանդես էր եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով ուղիղ եթերով դիմել էր Սերժ Թանկյանին, հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին, գործարար, «Reddit»-ի և «Initialized Capital» վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին՝ հորդորելով մուտք գործել himnadram.org կայք և այնպես անել,  որ իրենց քարտից ամեն ամիս գումար փոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

Սերժ Թանկյանն ու Ալեքսիս Օհանյանն ընդունել էին վարչապետի մարտահրավերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]