Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բակո Սահակյանը մասնակցել է Ոստիկանության ծառայողի օրվան նվիրված միջոցառմանը

Բակո Սահակյանը մասնակցել է Ոստիկանության ծառայողի օրվան նվիրված 
միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 30-ին մասնակցել է Ոստիկանության ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահը շնորհավորել է ոստիկաններին մասնագիտական տոնի առթիվ, պետական պարգեւներ հանձնել մի խումբ ծառայողների:

«Ուզում եմ մեկ անգամ եւս արժեւորել այն  բարդ ու կարեւոր ծառայությունը, այն ամենօրյա քրտնաջան ու անձնվեր աշխատանքը, որ իրականացնում եք դուք՝ պաշտպանելով մեր քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, մարդու, հասարակության եւ պետության շահերը, հետեւողական պայքար մղելով հանցագործությունների եւ իրավախախտումների դեմ: Դա իսկապես չափազանց կարեւոր է մեր պետության եւ քաղաքացիների բնականոն գործունեության ապահովման համար»,- ընդգծել է իր ելույթում Նախագահ Սահակյանը՝ հավելելով, որ պետք է համառ աշխատանք տանել մասնագիտական ունակությունների շարունակական կատարելագործման եւ գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am