Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բելառուսը Միխայիլ Մյասնիկովիչի թեկնածությունն Է առաջարկում ԵԱՏՀ-ի նախագահի պաշտոնում

Բելառուսը Միխայիլ Մյասնիկովիչի թեկնածությունն Է առաջարկում ԵԱՏՀ-ի նախագահի 
պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԲԵԼՏԱ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հանրապետության խորհրդի (խորհրդարանի վերին պալատ) նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի թեկնածությունն Է առաջարկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ղեկավարի պաշտոնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին նոյեմբերի 29-ին հայտարարել է Բելառուսի ղեկավարը: 

«Իհարկե, մենք մտածում Էինք, թե ում առաջարկենք: Ճիշտ Է, ցանկացողներ Էլ կային,-նշել Է նա:-Բայց ես կարծում եմ, որ դուք դա կարող եք, միայն դուք: Որովհետեւ բոլոր թեկնածությունները, որոնք ինձ հարկ եղավ դիտարկել, ավելի թույլ Էին, նվազ փորձառու, զիջում Էին դիվանագետի որակներով: Դուք ունեք բոլոր այս որակները»,-ասել Է նախագահը Մյասնիկովիչի հետ կայացած հանդիպմանը:

Լուկաշենկոյի խոսքով՝ ինքն իր որոշման մասին տեղեկացրել Է Եվրասիական տնտեսական միության երկրների ղեկավարներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]