Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իրաքի վարչապետը պատրաստվում Է հրաժարական տալ

Իրաքի վարչապետը պատրաստվում Է հրաժարական տալ
ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի վարչապետ Ադել Աբդել Մահդին նոյեմբերի 29-ին հայտարարել Է, որ մտադիր Է հրաժարական տալ երկրում շարունակվող բողոքի ակցիաների ֆոնին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես մտադիր եմ պաշտոնաթողության խնդրագիր ներկայացնել Ներկայացուցիչների խորհրդին (խորհրդարան)», վարչապետի խոսքը մեջբերել Է Al Arabiya հեռուստաալիքը: Աբդել Մահդին իր որոշումը հիմնավորել Է նրանով, որ ձգտում Է կանխել «Իրաքի հայտնվելը բռնության ու քաոսի հորձանուտում»:
Իրաքում ցուցարարները հոկտեմբերի սկզբից ծայր առած բողոքների ընթացքում պահանջում են կառավարության հրաժարականը, պայքար կոռուպցիայի, գործազրկության դեմ, կենսապայմանների բարելավում: Զանգվածային լրատվամիջոցները հայտարարել են, որ բողոքի ակցիներին ուղեկցող ընդհարումների եւ անկարգություների հետեւանքով զոհվել Է ավելի քան 400 մարդ, տուժել Է եւս ավելի քան 15 հազար բնակիչ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]