Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Բաքուն հայտարարել Է, որ պատրաստ Է ռուսական նոր զենք գնել

Բաքուն հայտարարել Է, որ պատրաստ Է ռուսական նոր զենք գնել


ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը նոյեմբերի 29-ին հայտարարել Է, որ երկիրը պատրաստ Է ռուսական զենք գնել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը գործակալությանը հայտարարել Է, որ Բաքուն շահագրգռված Է ռուսական զենքի մատակարարման նոր պարտավորագրերի կնքմամբ, մանրամասնությունները կհամաձայնեցվեն համապատասխան գերատեսչությունների կողմից: Պետության ղեկավարն ասել Է, որ Ռուսաստան կողմից Ադրբեջանին զենքի մատակարարման արդեն կատարված պարտավորագրերը գնահատվում են 5 մլրդ դոլար:
«Ադրբեջանը սերտ ռազմաքաղաքական ու ռազմատեխնիկական համագործակցություն Է հաստատել ՀԱՊԿ-ի երկրների հետ: Հատկապես ցանկանում եմ նշել համագործակցությունն Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում»,-ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է Ադրբեջանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաեւան:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հոկտեմբերի 30-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի հետ հանդիպմանը եւ նոյեմբերի 26-ին ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ հանդիպմանը քննարկել Է 2020 թվականին երկու երկրների միջեւ համագործակցության հարցերը ռազմական ոլորտում: «Եթե հարկ լինի, Ադրբեջանը կարող Է նոր զենք ձեռք բերել Ռուսաստանից»,-հավելել Է նա:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]