1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԱՄՆ-ի իշխանությունները «ծուղակ»-համալսարան են հիմնել անօրինական ուսանողների հայտնաբերման համար

ԱՄՆ-ի իշխանությունները «ծուղակ»-համալսարան են հիմնել անօրինական ուսանողների հայտնաբերման համար

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Ներգաղթի-մաքսային ծառայությունն ստեղծել Է «ծուղակ»-համալսարան այցագրային ռեժիմը խախտողների հայտնաբերման համար: Ինչպես նոյեմբերի 28-ին հայտնել Է The Daily Caller ինտերնետ-պորտալը, այդ գերատեսչությունը, որը գործում Է ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարության կառուցվածքում, հիմնել Է «Ֆարմինգթոնի համալսարանը», որը չունի ո՛չ վարչություն, ո՛չ Էլ ուսուցման ծրագրեր: Դրա արդյունքում ծուղակն են ընկել 250 արտասահմանցի ուսանողներ, որոնք փորձել են ապօրինաբար երկարաձգել երկրում մնալու ժամկետը F-1 տիպի ոչ ներգաղթային այցագրերով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այդ ուսանողներն սկզբնապես ԱՄՆ-ի տարածք են ժամանել լիազորագրված ուսումնական հաստատություններում ուսանողական փոխանակումների ծրագրերով,- պորտալին պարզաբանել Է Ներգաղթի-մաքսային ծառայության ներկայացուցիչը:- Ավելի ուշ նրանք գրել են Ֆարմինգթոնի համալսարան փոխադրման դիմում, որտեղ ուսուցման ոչ մի կարգի ծրագրեր չԷին առաջարկվում: Քանի որ այդ հաստատությունն ուսուցման գործընթաց կամ դիպլոմների հանձնում չԷր ապահովում, այնտեղ գրանցված ուսանողները պարզապես ուսանողական այցագրերի ծրագիրն օգտագործում Էին ԱՄՆ-ում մնալու ժամկետի երկարաձգման համար»:

The Daily Caller պորտալի տվյալներով՝ այդ գործողության ընթացքում բռնված օտարերկրացի ուսանողների ընդհանուր թվի 80 տոկոսը համաձայնել Է կամավոր լքել ԱՄՆ-ի տարածքը, 20 տոկոսն առայժմ մտածում Է կամ Էլ փորձում Է վիճարկել ներգաղթի ծառայության որոշումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]