Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Տուսկը Եվրախորհրդի ղեկավարի լիազորությունները հանձնեց Շառլ Միշելին

Տուսկը Եվրախորհրդի ղեկավարի լիազորությունները հանձնեց Շառլ Միշելին

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը նոյեմբերի 29-ին կայացած կարճատեւ արարողության ընթացքում Եվրամիության հիմնական քաղաքական մարմնի ղեկավարի լիազորությունները, որտեղ ներկայացված են միության երկրների ղեկավարները, հանձնեց իրեն փոխարինողին՝ Բելգիայի դաշնային կառավարության նախկին վարչապետ Շառլ Միշելին: Եվրախորհրդի նոր նախագահն իր պարտականությունների կատարմանը լիարժեք ձեռնամուխ կլինի դեկտեմբերի 1-ից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Խորհրդանշական արարողությունը կայացել Է Բրյուսելի «Եվրոպա» շենքի շքասրահում, որտեղ տեղի են ունենում եվրոպական գագաթնաժողովներն ու խոշոր միջազգային համաժողովները: Քաղաքական գործիչները միմյանց ձեռք են սեղմել տեսախցիկների առջեւ, իսկ այնուհետեւ հեռացել ծառայողական հարկաբաժիններ՝ գործերը փոխանցելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]