Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ԿԳՄՍ փոխնախարարը ՊՈԱԿ-ների կառավարման մոդելի արդիականացման անհրաժեշտություն է տեսնում

ԿԳՄՍ փոխնախարարը ՊՈԱԿ-ների կառավարման մոդելի արդիականացման 
անհրաժեշտություն է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը Պետական ոչ առևտրային կառույցների արդյունավետ աշխատանքի գործում կարևորում է ղեկավարման մոդելի արդիականացումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փոխնախարարն ասաց նոյեմբերի 29-ին կայացած ասուլիսի ընթացքում:

«Անկախ քաղաքական փոփոխություններից և փոխակերպումներից՝ մենք վաղուց ենք խոսում այն մասին, որ կյանքը գնում է մի ուղղությամբ, իսկ պետական մշակութային կառույցները մնում են այն  տրամաբանության մեջ, ինչ եղել են երեսուն տարի առաջ, և հեղափոխություն պետք է նաև մշակույթի բնագավառում: Մենք ՊՈԱԿ-ների կառավարման մոդելի արդիականացման խնդիր ունենք»,-շեշտեց նա:

Նա նշեց, որ կարևոր է նաև մասնագիտական կադրերի վերապատրաստումը,  խաղացանկային քաղաքականության մշակումը:

«Բազմաթիվ ներկայացումներ են բեմադրվում, որոնք մեկանգամյա, կարճ կյանք ունեցող գործեր են, միջոցառումներ, ակցիաներ, և հիմա մեր խնդիրն է առավելագույնս այն տեղավորել մեկ տրամաբանության մեջ, ունենալ միասնական և համընդհանուր քաղաքականություն:

Անհրաժեշտ է նաև մտածել մեխանիզմների մասին, որոնց միջոցով պետական կառույցները կնվազեցնեն կախվածությունը պետական բյուջեից»,- շեշտեց Խզմալյանն ու հավելեց, որ, երբ ՊՈԱԿ-ների տնօրենների հետ քննարկել է այս հարցը, տնօրեններից մեկն ասել է, թե  նամակ է ուղարկել այսինչ բանկի ղեկավարին, և վերջինս հրաժարվել է աջակցել: «Ես հարցրի՝ արդյոք ունե՞ն տարեկան մարքեթինգային  պլան, ունե՞ն  գովազդատեղեկատվական ռազմավարություն: Լուրջ հովանավորների հետ աշխատում են առնվազն մեկ տարի: Մինչ հայտարարելը, որ Հայաստանում հովանավորչական մշակույթ գոյություն չունի, պետք է հասկանալ հովանավորչական միջոցները պետական համակարգ ընդգրկելու եղանակները»,-եզրափակեց նախարարի տեղակալը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]