Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Խիստ կարևոր է որոշումների ընդունման գործընթացում մասնագիտական հանրությանը ներգրավելը

Խիստ կարևոր է որոշումների ընդունման գործընթացում մասնագիտական հանրությանը 
ներգրավելը

ԵՐԵՎԱՆ, 29  ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որդեգրել է մշակութային բոլոր նախաձեռնություններում մասնագիտական հանրության ընդգրկվածությունն առավելագույնս ապահովելու քաղաքականություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նոյեմբերի 29-ին ասուլիսում հայտնեց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը:

«Մենք բոլորովին վերջերս մշակեցինք 2020-2023 թթ. ռազմավարությունը, շուտով դա կդնենք մասնագիտական հանրության քննարկմանը: Որդեգրել ենք մի սկզբունք, որ մեր բոլոր նախաձեռնություններում պետք է առավելագույնս ապահովենք մասնագիտական հանրության ընդգրկվածությունը: Որևէ հարց գրասենյակային պայմաններում, փակ պայմաններում չի քննարկվելու ու չի լուծվելու»,-ասաց Խզմալյանը:

Նա նկատեց՝ եթե որոշումների ընդունման գործընթացում չընդգրկեն մասնագիտական հանրությանը, հետագայում չեն կարող պատասխանատվությունը մասնագիտական հանրությանը պատվիրակել: «Եթե որոշումներն ընդունելիս մեզ հետ չէ մասնագետը, ապա ամբողջ պատասխանատվությունը մնում է  նախարարության վրա, ինչը ճիշտ չէ»,- նշեց փոխնախարարը:

Խզմալյանը բարեփոխումների իրականացում գործընթացում մեծապես կարևորեց նախ խնդիրները հստակ ձևակերպելը, ապա միայն բարեփոխումների մասին խոսելն ու դրանք իրականացնելը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]