1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նոյեմբերի 29-ին սպասվող իրադարձությունները

Նոյեմբերի  29-ին սպասվող իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպում է խորհրդարանական լսումներ վարկային քաղաքականության վերաբերյալ:

Երևանում իրականացվում է աղբի տեսակավորման նոր ծրագիր: «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ընկերության, «Էկո աղբ» կազմակերպության ներկայացուցիչները կներկայացնեն մանրամասներ:

Լրագրողների հետ կհանդիպի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը: Նա կներկայացնի մշակութային ոլորտի ծրագրերը:

Գիտությունների ազգային ակադեմիայում կկայանա «Կոմիտաս-150» գիտական նստաշրջանի բացումը և լիագումար նիստը:

Երևանում կանցկացվի «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի «Տեղեկատվության մատչելիություն և հետաքննական լրագրություն առավել իրազեկ քաղաքացիների համար» ծրագրի ամփոփիչ համաժողովը:

Հայաստանի գրողների միության 85-ամյակի առթիվ միության շենքում կբացվի ցուցահանդես:

Հովհաննես Թումանյանի թանգարանում կբացվի «Թումանյանի բնաշխարհն այսօր» խորագիրը կրող Հանրի Ներսիսյանի լուսանկարների ցուցահանդեսը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]