Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայտնի են Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի մահվան մանրամասները

Հայտնի են Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի մահվան 
մանրամասները

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը մահացել է Ռուսաստանի Դաշնության Պյատիգորսկ քաղաքում մասնավոր գարեջրի գործարանում տեղի ունեցած պայթյունից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Կարապետյանի մահվան լուրը հաստատել են Ստավրոպոլի մարզի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Գարեջրի գործարանի տարածքում պայթյունը տեղի է ունեցել նոյեմբերի 28-ին, ժամը 6:40-ին: Պայթյունի պատճառ է դարձել տեխնոլոգիական գործընթացի խախտումը: Պայթյունից հետո հրդեհ է սկսվել և մասնակիորեն այրվել է մասնավոր շինությունը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Պյատիգորսկի ղեկավարությունը հայտնել է, որ արտադրամասը չի ունեցել գազի միացման թույլտվություն:

Երևան քաղաքի վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը ծնվել է 1970թ. հուլիսի 20-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]