Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Մադոննան երեք համերգ Է չեղարկել «սաստիկ ցավի» պատճառով

Մադոննան երեք համերգ Է չեղարկել «սաստիկ ցավի» պատճառով

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադոննան Madame X հյուրախաղային շրջագայության երեք համերգ Է չեղարկել «սաստիկ ցավի» պատճառով: Այդ մասին փոփ-դիվան հայտնել Է իր Instagram-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նա չի ճշտել, թե հատկապես ինչ ցավ Է զգում եւ ինչի պատճառով:

«Խնդրում եմ, ներեցեք ինձ իրադարձությունների նման շրջադարձի համար: Իմ ելույթներն այնքան մեծ բավականություն են պատճառում ինձ, որ դրանց չեղարկումը ես ընդունում են որպես պատիժ, բայց ցավը, որը ես զգում եմ, այնքան ուժեղ Է, որ ինձ հարկավոր Է հանգստանալ եւ անսալ բժիշկների խորհուրդներին, որպեսզի կարողանամ շարք վերադառնալ Էլ ավելի ուժեղ ու առույգ եւ շարունակել Madame X-ի իմ համերգները»,-գրել Է երգչուհին:

Մադոննայի պաշտոնական կայքը հայտատել Է, որ Բոստոնում չեղարկված համերգները (նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-ին եւ 2-ին) չեն հետաձգվելու հագեցած հյուրախաղային գրաֆիկի պատճառով: Տոմսերի համար վճարված փողերը կվերադարձվեն հանդիսականներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]