Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Տեղի է ունեցել Աննա Զալինյանի առաջին գրքի շնորհանդեսը

Տեղի է ունեցել Աննա Զալինյանի առաջին գրքի շնորհանդեսը

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական կառավարման ակադեմիայում տեղի ունեցավ տնտեսագիտության թեկնածու Աննա Զալինյանի «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տնտեսությունների պետական կառավարման առանձնահատկությունները» առաջին գրքի շնորհանդեսը:

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մենագրության նպատակը ՉԺՀ և ՀՀ տնտեսությունների պետական կառավարման համակարգերի ձևավորման և գործունեության կազմակերպման, պետական իշխանության մարմինների կառուցվածքի և գործառույթների, տնտեսական ու քաղաքական համակարգերի վերլուծությունն է, որի արդյունքում հեղինակը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության տնտեսության պետական կառավարման բարելավմանն ուղղված առաջարկներ:

Շնորհանդեսին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ՊԿԱ ռեկտոր Արսեն Լոքյանը: Նա կարևորեց գիտակրթական առաջխաղացումները հայ-չինական գործակցության մեջ՝ շեշտելով նաև հեղինակի մասնակցությունը այդ գործում: «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի նախագահ Մհեր Սահակյանը նշեց գրքի կարևորությունն ու արդիականությունը: Ելույթ ունեցան նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի անդամ Արթուր Դավթյանը, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանը և այլ հրավիրյալ անձինք, որոնք իրենց խոսքում հատկանշական համարեցին գրքում կատարված՝ երկու երկրների տնտեսությունների պետական կառավարման համակարգերի ձևավորման և գործունեության կազմակերպման վերլուծությունը, պետական իշխանության մարմինների կառուցվածքի և գործառույթների համեմատականը:

Իր եզրափակիչ խոսքում Աննա Զալինյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին և այն բոլոր անձանց, որոնք աջակցել են գիտության բնագավառում իր կայացմանը: Հեղինակը չինական կառավարման մշակույթին ծանոթացել էր Չինաստանում ուսումնառության ժամանակ, ինչն էլ մենագրության հիմքն է դարձել: Տեսական հատվածը գրելիս հեղինակն օգտվել է հենց չինարեն բնագրերից, իսկ արդեն գործնական հատվածը՝ Չինաստանում իր իսկ կատարած ուսումնասիրություններից:  

Աննա Զալինյանը, որը նաև չինարեն է դասավանդում «Հայաստանի Քեմբրիջ միջազգային կրթահամալիրում», նշեց, որ «որքան Չինաստան երկիրն անհավանական մեծ է իր աշխարհագրական չափերով, այնքան անհավանական մեծ է նաև նրա կառավարման մշակույթի ուսումնասիրության ծավալը»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]