Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երևանի քաղաքապետարանը հրապարակել է նվիրատու կազմակերպությունների ու անհատների անունները

Երևանի քաղաքապետարանը հրապարակել է նվիրատու կազմակերպությունների ու 
անհատների անունները

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի շարք տնտեսավարող կազմակերպություններ  և անհատներ քաղաքային տնտեսության զարգացմանն օժանդակելու նպատակով նվիրատվություններ են արել Երևան քաղաքին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կազմակերպությունների ցանկն է հրապարակել քաղաքապետի մամուլ խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Տեղեկացրել ենք, որ քաղաքապետը մտադիր է տարեմուտից առաջ ամփոփել այս նվիրատվությունները եւ շնորհակալագրեր ու պատվոգրեր հանձնել սոցիալական բարձր պատասխանատվություն դրսեւորած անհատներին ու կազմակերպություններին: Հասկանալի է, որ պարգեւատրվածների անունները հանրության սեփականությունն էին դառնալու: Այնուհանդերձ, հաշվի առնելով վերջին օրերին մամուլի հետաքրքրությունը հարցի շուրջ, եւ ձգտելով կասեցնել տարատեսակ շահարկումների հոսքը, հրապարակում ենք այն անհատների ու կազմակերպությունների անունները, որոնց հետ այս պահի դրությամբ առկա են գույքի նվիրաբերման պայմանագրեր: Ընդգծում եմ, մի շարք այլ կազմակերպությունների կողմից գույքի (տեխնիկա, բնակմակերես եւ այլն) նվիրաբերման գործընթացը այս պահին դեռ չի ավարտվել: Մնացած անունները կհրապարակվեն պայմանագրերի ստորագրումից հետո»,-նշել է Կարապետյանը:

Այս պահի դրությամբ նվիրատու կազմակերպություններն ու անհատներն են. Սարգիս Խուրշուդյան, Հայրապետ Հովհաննիսյան (2 հատ Mercedes Benz Sprinter Chassis 516 ֆուրգոն),
«Ն և Ս Քոնսթրաքշն ՍՊԸ (10 հատ աղբատար MK-1541-14, ԳԱԶ), 2 հատ աղբատար KO 427-72 ԿամԱԶ- 53605-773950-48, 2 հատ KO440B1-01 ԿամԱԶ-65115-3081-50):  Մեկ աղբատար ԿամԱԶ 65115-773962-50 է նվիրել նաև Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանությունը։ «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ն նվիրել է 3 հատ բազմաֆունկցիոնալ ԿամԱԶ 43253-3010-69, «Էյչ բի Էմ գրուպ» ՍՊԸ-ն՝ 1 հատ ԿամԱԶ 65115-773962-50:

Կարապետյանը հիշեցրել է՝ Երևանի քաղաքային իշխանությունը որդեգրել է բիզնեսի սոցիալական պատասխանատվության ինստիտուտի խթանման սկզբունքը, ինչը միջազգայնորեն տարածված պրակտիկա է:

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հրավիրում է Հայաստանում կամ արտերկրում բիզնես ծավալող բոլոր հայրենակիցներին՝ մասնակցել Երեւանի զարգացմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]