Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ադրբեջանում ցրում են խորհրդարանը. կանցկացվեն արտահերթ ընտրություններ

Ադրբեջանում ցրում են խորհրդարանը. կանցկացվեն արտահերթ ընտրություններ

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում որոշում է կայացվել ցրել խորհրդարանը և նոր ընտրություններ անցկացնել: Բաքվում նոյեմբերի 28-ին տեղի է ունեցել իշխող «Նոր Ադրբեջան» («Ենի Ազերբայջան») կուսակցության քաղաքական խորհրդի արտահերթ նիստը, որի ընթացքում էլ ընդունվել է խորհրդարանը ցրելու որոշումը:

Որոշումը խորհրդարանի օրակարգ կբերվի նոյեմբերի 29-ին: Իշխող կուսակցությունը խորհրդարանում բացարձակ մեծամասնություն է կազմում ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Regionmonitor-ը, որպես խորհրդարանը ցրելու հիմնավորում նշվել է, որ գործող խորհրդարանը երկրի ղեկավարի վարած քաղաքականությանը համահունչ չի գործում և հետ է մնում երկրում անցկացվող բարեփոխումներից: Հատկանշական է, որ իշխող կուսակցության նիստի մասին նախօրոք հայտարարված չի եղել, այդ մասին հայտնի է դարձել միայն այսօր:

Ադրբեջանում խորհրդարանը ընտրվում է 5 տարի ժամկետով: Վերջին խորհրդարանական ընտրությունն անցկացվել էր 2015թ. նոյեմբերի 1-ին: Հաջորդ ընտրությունը պետք է տեղի ունենար 2020թ. նոյեմբերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]