Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վարչապետ Փաշինյանը Բիշքեկում մասնակցում է ՀԱՊԿ գագաթնաժողովին. նախագահությունը կփոխանցվի ՌԴ-ին

 Վարչապետ Փաշինյանը Բիշքեկում մասնակցում է ՀԱՊԿ գագաթնաժողովին. 
նախագահությունը կփոխանցվի ՌԴ-ին

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում անցկացվում է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստը Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի նախագահությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նիստին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախաստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը:

Ողջունելով ներկաներին՝ Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովն անդրադարձավ վերջին շրջանում կատարված աշխատանքին: Մասնավորապես, առանձնացրեց զինված ուժերի մարտունակության բարձրացմանն ուղղված աշխատանքները: Նա ընդգծեց Ռուսաստանի դերակատարությունը զինատեսակների արդիականացման գործում: Ղրղզստանի նախագահը կարևորեց թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ ուղղված գործողությունները՝ ընդգծելով տարածշրջանային կառույցների ակտիվ մասնակցությունը:  

«Այսօր ՀԱՊԿի նախագահությունը կփոխանցվի Ռուսաստանին: Վստահ եմ, որ Ռուսաստանի նախագահությունը կազմակերպությանը նոր խթան կհաղորդի: Օգտվելով առիթից՝ կցանկանայի շնորհավորել Վլադիմիր Վլադիմիրին նախագահությունը ստանձնելու կապակցությամբ, մաղթել մեծ հաջողություններ: Այնպես ստավեց, որ Ռուսաստանի նախագահության ստանձնումը համընկավ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակի հետ: Անկասկած Մայիսի 9-ը մեր ընդհանուր հաղթանակի օրն է: Մենք պետք է չմոռանանք մեր ընդհանուր պատմությունը և միասնական հանդես գանք պատմությունը վերաշարադրելու փորձերի դեմ»,-ասաց Սոորոնբայ Ժեենբեկովը:

Ավելի վաղ աշխատանքային այցով Բիշքեկում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում էր ունեցել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]