Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ-ում սահմանում են սանիտարահամաճարակային հսկողության ենթակա ապրանքների գրանցման լիազոր մարմին

ՀՀ-ում սահմանում են սանիտարահամաճարակային հսկողության ենթակա ապրանքների 
գրանցման լիազոր մարմին

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին հարցին, որով նախատեսվում է սահմանել սանիտարահամաճարակային հսկողության ենթակա ապրանքների պետական գրանցման լիազոր մարմին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին օրենքի նախագիծը նոյեմբերի 28-ին կայացած հանձնաժողովի նիստում ներկայացրեց Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը:

«Սույն նախագծով նախատեսվում է ընդամենը մեկ հոդվածի փոփոխություն, այն է՝ սահմանել սանիտարահամաճարակային հսկողության ենթակա ապրանքների պետական գրանցման լիազոր մարմին: Համաձայն ԵԱՏՄ պայմանագրի, մենք ունենք որոշակի պարտավորություններ մի խումբ ապրանքների, այդ թվում նաև ախտահանիչ նյութերի պետական գրանցման և հսկողության պահանջներ, որոնք չենք կարողանում իրականացնել օրենսդրական բացի պատճառով: Սույն նախագիծն ուղղված է այդ օրենսդրական բացը լրացնելուն և սահմանելուն այն մարմինը, որը հսկողություն պետք է իրականացնի այդ խմբի ապրանքների նկատմամբ»,- ասաց Ավանեսյանը:

Օրենքի նախագիծն Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվել է 2019թ. հոկտեմբերի 24-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]