Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բրիտանացի պահպանողականները կարող են հաղթանակ տանել ընտրություններում. հարցում

Բրիտանացի պահպանողականները կարող են հաղթանակ տանել ընտրություններում. հարցում
ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցությունը վաղաժամկետ համընդհանուր խորհրդարանական ընտրությունների արդյունքներով մեծամասնություն կստանար Համայնքների պալատում, եթե քվեարկությունը կայանար այժմ՝ նշանակված ամսաթվից երկու շաբաթ առաջ: Այդ մասին նոյեմբերի 28-ին հայտնել Է The Times թերթը՝ ամփոփելով հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որն անցկացրել Է YouGov սոցիոլոգիական ընկերությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նրանց տվյալներով՝ թորիները կարող են 359 մանդատ ակնկալել 650-տեղանոց Համայնքների պալատում: Նրանց գլխավոր ընդդիմախոսը՝ ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը կարող Է խորհրդարան անցկացնել միայն 211 պատգամավորի: Շոտլանդիայի ազգային կուսակցությունը կարող Է ստանալ 43 տեղ, իսկ «Լիբերալ դեմոկրատները»՝ 13:
Ներկայում լեյբորիստների նկատմամբ պահպանողականների առավելությունը կազմում Է 11 տոկոս: Սակայն մինչեւ 7 տոկոսից ցածր նշագիծ դրա կրճատվելու դեպքում վտանգ կա, որ թորիներն ընտրությունների արդյունքներով կզրկվեն մեծամասնությունից:
Վաղաժամկետ ընտրությունների օգնությամբ, որոնք պլանավորված են դեկտեմբերի 12-ին, Մեծ Բրիտանիայի վարչապետ եւ պահպանողականների առաջնորդ Բորիս Ջոնսոնը մտադիր Է փակուղուց դուրս բերել Brexit-ի պայմանների շուրջ գործարքի համաձայնեցման գործընթացը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]