Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բանակցում ենք, որ սպառողի համար բեռ դարձող գնային տատանում չլինի. փոխվարչապետը՝ գազի գնի վերաբերյալ

Բանակցում ենք, որ սպառողի համար բեռ դարձող գնային տատանում չլինի. 
փոխվարչապետը՝ գազի գնի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում սպառողի համար գազի գինը մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը չի բարձրանա: Հայաստանը բանակցում է ռուսական կողմի հետ, որ հնարավոր գնային տատանումը բեռ չդառնա թե սպառողի, թե տնտեսության վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Մինչև ապրիլի 1-ը բարձրացում չի  լինի: Դրանից հետոյի հետ կապված տեղեկություն չեմ կարող հիմա հաղորդել: Բանակցություններն ընթացքի մեջ են: Բանակցում ենք, որպեսզի ամեն ինչ անենք, որ չլինի այնպիսի գնային տատանում, որը բեռ կամ պրոբլեմատիկ լինի թե հասարակ սպառողի, թե տնտեսության համար»,-ասաց Գրիգորյանը:

Անդրադառնալով լրագրողի հարցին, թե արդյոք հայտարարությունը, թե գազի գինը մինչև ապրիլի 1-ը չի բարձրանալու, ուղիղ մեսի՞ջ է, թե ապրիլի 1-ից հետո բարձրացում է լինելու, փոխվարչապետն ասաց՝ եթե դա լիներ ուղիղ մեսիջ, կասվեր ուղիղ մեսիջով: «Եթե չի ասվում ուղիղ մեսիջով, նշանակում է, որ բանակցվում է, և կան հարցեր, որոնք դեռևս ճշտման ենթակա են»,- նշեց Գրիգորյանը:

Հարցին, թե արդյոք Հայաստանը բանակցում է այլ երկրների, օրինակ Իրանի հետ՝ սպառողների համար գազ ձեռք բերելու նպատակով՝ Գրիգորյանը պատասխանեց՝ գազի հետ կապված բանակցություններն ու քննարկումները բազմակողմ են։ «Եվ ցանկացած հնարավորություն մենք պետք է գնահատենք ու հաշվի առնենք՝ այդ թվում այլ երկրների հետ, գուցե ոչ ուղղակի, բայց էներգետիկ համակարգում որոշակի ձևով՝ այո»,-նշեց փոխվարչապետը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]