Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նոյեմբերի 28-ին սպասվող իրադարձությունները

Նոյեմբերի 28-ին սպասվող իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, Կառավարությունում կկայանա գործադրի հերթական նիստը:

Ազգային ժողովում կանցկացվի խորհրդաժողով՝ «Հայաստանում սոցիալական գովազդի ինստիտուցիոնալ կայացման միջոցով հանրային քաղաքականությունների եւ սոցիալական երկխոսության բարելավում» թեմայով:

Երևանում կկայանա ԵԱՏՄ բարձրագույն հաշվեքննիչ մարմինների կոլեգիայի համատեղ նիստը։

«Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում»-ը կազմակերպում է երիտասարդական 5-րդ գիտաժողովը, որն այս տարի նվիրված է Մաշտոցյան Մատենադարանի հիմնադրման 60-ամյակին: 

Այսօր կմեկնարկի «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն 2019»-ը:

Հայաստանի ազգային գրադարանում  աշխատանքը կսկսի «Հայ մամուլի դերը ազգային արժեհամակարգի ձևավորման և պահպանման գործում» թեմայով երկօրյա գիտաժողովը:

Ի՞նչ է կատարվում հայկական ֆուտբոլում: Ո՞րն է ելքը ստեղծված իրավիճակից:  Հրավիրված ասուլիսում այս և այլ հարցերին կանդրադառնան «Լեգալ սպորտ» ֆուտբոլային գործակալության ներկայացուցիչները:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am