Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հրդեհվել է Նորաբակի միջնակարգ դպրոցի տանիքը

Հրդեհվել է Նորաբակի միջնակարգ դպրոցի տանիքը

ԳԱՎԱՌ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 27-ի լուսադեմին  Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Նորաբակ գյուղի միջնակարգ դպրոցի շենքում բռնկված հրդեհի պատճառով այրվել է դպրոցի տանիքը՝  մոտ 400 քմ մակերեսով: Իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով Նորաբակի միջնակարգ դպրոց այցելեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Ինչպես «Արմենպրես»-ին ներկայացրեց դպրոցի տնօրեն Ժիրայր Մկրտչյանը, հրդեհի մասին ահազանգը ստացվել է 3:30-ի սահմաններում, որից հետո Գեղարքունիքի մարզի փրկարար ծառայության հրշեջները ձեռնարկել են համապատասխան միջոցառումներ՝ մարելով հրդեհը: Կրակը չի տարածվել դպրոցի դասասենյակներում: «Բարեբախտաբար, հրդեհը չի հանգեցրել դժբախտ դեպքերի, սակայն այս պահին դպրոցական պարապմունքների կազմակերպման համար դժվարին իրավիճակ է ստեղծվել: Դպրոցի տանիքի վերականգնման համար ոչ միայն որոշակի միջոցներ են հարկավոր, այլ նաև որոշակի ժամանակ՝ կապված մի շարք ընթացակարգերի հետ: Այդ իսկ պատճառով մենք կփորձենք գտնել տնտեսված միջոցներ և ամենասեղմ ժամկետներում կարգավորել խնդիրը, կմտածենք նաև դասասենյակների հատակի նորոգման մասին»,- նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

Նորաբակի միջնակարգ դպրոցի տանիքում բռնկված հրդեհի պատճառները ճշտվում են:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]