Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պուտինը ցավակցություն Է հայտնել հետախույզ Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ

Պուտինը ցավակցություն Է հայտնել հետախույզ Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն Է հայտնել լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, նոյեմբերի 27-ին հայտնել Է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Գոհար Վարդանյանը վախճանվել Է նոյեմբերի 25-ին՝ կյանքի 94-րդ տարում:

«Պուտինը ցավակցություն Է հայտնել Գոհար Վարդանյանի՝ մեր նշանավոր հետախույզի հարազատներին ու մերձավորներին: Առանց Գոհար Վարդանյանի, առանց նրա ամուսնու՝ Գեւորգի, մեր աշխարհի պատմությունը կարող Էր այլ ընթացք ունենալ»,-ասել Է նա լրագրողներին:

Պեսկովը նշել Է, որ այդ մարդիկ իրենց հետքն են թողել մարդկության պատմության մեջ: «Պուտինը քաջածանոթ Էր ե՛ւ Գոհարին, ե՛ւ նրա ամուսնուն: Ամուսնու մահից հետո Գոհարն այցելել Է Պուտինին: Պուտինը հյուր Է գնացել նրան»,-հավելել Է պետության ղեկավարի մամուլի քարտուղարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]