Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց մարզերում հանրային սննդի օբյեկտներին առնչվող օրինագծին

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց մարզերում հանրային սննդի օբյեկտներին 
առնչվող օրինագծին

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հավանություն տվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագծին, որով առաջարկվում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարել նաև մարզերում հանրային սննդի ոլորտում շրջանառության 24 մլն դրամի շեմը չգերազանցող օբյեկտները և ընձեռել նախատեսվող հարկային արտոնությունից օգտվելու հնարավորություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը հանձնաժողովում ներկայացրեց խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:

«Հարկային օրենսգրքով սահմանվում են միկրոձեռնարկատիրության սուբյեկտները, նաև բացառությունները: Առաջին ընթերցմամբ մենք մի քանի բացառությունների վերացում էինք առաջարկել, սակայն հանձնաժողովը հաստատեց դրանցից միայն մեկը, այն է՝ Երևան վարչական սահմանից դուրս հանրային սննդի օբյեկտները նույնպես դիտարկել որպես միկրոձեռնարկատիրություն, և մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունենալու պարագայում ազատել տարբեր տեսակի հարկերից»,- ասաց Թանդիլյանը:

Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը վերահաստատեց կառավարության դիրքորոշումը. առարկություններ չունեն՝ կապված նախագծի կարգավորման առարկայի հետ: 

Թանդիլյանի և կառավարության ներկայացուցչի հետ քննարկման արդյունքում որոշվեց, որ նախագիծն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2020-ի հունվարի 1-ից։ Օրենքի նախագիծը քվեարկությամբ արժանացավ հանձնաժողովի դրական եզրակացության, այն երկրորդ ընթերցմամբ կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]