Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը 20 հազար հաղորդում Է ստացել Իրանում ցույցների ճնշման դեպքերի մասին. Փոմպեո

ԱՄՆ-ը 20 հազար հաղորդում Է ստացել Իրանում ցույցների ճնշման դեպքերի մասին. Փոմպեո

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն նոյեմբերի 26-ին հայտարարել Է, որ Միացյալ Նահանգները շուրջ 20 հազար հաղորդում Է ստացել Իրանի իշխանությունների կողմից ցույցերի ճնշման դեպքերի եւ մարդու իրավունքների այլ խախտումների ապացույցներով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Անցյալ շաբաթ ես Իրանի արիակամ ժողովրդին խնդրեցի մեզ ուղարկել Իրանում բողոքների ընթացքում վարչակարգի բռնի գործողությունների ապացույցներ: Այս պահին մենք ստացել ենք շուրջ 20 հազար հաղորդում: ԱՄՆ-ն արդեն միջոցներ Է ձեռնարկել Իրանի ապատեղակատվության նախարարի դեմ: Առջեւում նոր պատժամիջոցներ են»,- գրել Է Փոմպեոն Twitter-ի իր Էջում:

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը նոյեմբերի 22-ին հայտարարել Է իր պատժամիջոցների ցուցակում Իրանի տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմիին ներառելու մասին՝ նրան մեղադրելով Իրանի քաղաքացիների համար Համացանց մուտքի սահմանափակմանը մասնակից լինելու մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]