Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Առաջին անգամ հեռուստամարաթոնը կմեկնարկի Հայաստանից

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Առաջին անգամ հեռուստամարաթոնը 
կմեկնարկի Հայաստանից

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նոյեմբերի 28-ը արդեն ավանդական դարձած հեռուստամարաթոնի օրն է: Այն կարելի է ասել՝ նաեւ պատմական է այն առումով, որ ավելի քան 20 տարվա մեջ առաջին անգամ մարաթոնի մեկնարկը կտրվի հայաստանյան եթերից:

«Մեզ համար Հայաստանից սկսելը շատ կարեւոր է: Սա արվում է Հայաստանի ու Արցախի համար, եւ որոշել ենք, որ մեսիջներն այսուհետ այստեղից պետք է գնան, մուտքն այստեղից պետք է տրվի»,- թերթի հետ զրույցում մեկնաբանել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մամուլի խոսնակ Արմինե Թոխմախյանը՝ տեղեկացնելով, որ ազգային նվիրատվությունն այս տարի իրականցվելու է «Ես իմ անուշ Հայաստանի․ կենարար ջուր եւ արեւ համայնքներին» խորագրի ներքո:

Մարաթոնին ընդառաջ նաեւ ֆլեշմոբ է սկսվել: Մեկնարկը տվել է հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը: Նա չելենջ-մարտահրավեր է նետել ընկերներին, որպեսզի նվիրաբերեն իրենց օրվա բաժակ սուրճը, կամ, այսպես ասած, մեկ բաժակ սուրճի նվիրատավություն կատարեն՝ այդ մեկ բաժակը պակաս խմելով:

Ի դեպ, եթերի ընթացքում անակնկալներ էլ են սպասվում, բայց թե ինչ՝ փակագծերը դեռ չեն բացում»:

Մանրամասները կարդացեք թերթի վաղվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]