Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Չավուշօղլուն մեկնաբանել Է Թուրքիայում C-400 համակարգերի փորձարկումների սկսվելը

Չավուշօղլուն մեկնաբանել Է Թուրքիայում C-400 համակարգերի փորձարկումների սկսվելը

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան խոստումներ չի տվել այն բանի կապակցությամբ, որ C-400 ռուսական զենիթահրթիռային համակարգեր չի ծավալելու: Այդ մասին նոյեմբերի 26-ին հայտարարել Է երկրի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք ոչ ոքի չենք խոստացել, որ չենք ծավալելու կամ օգտագործելու C-400-ը: Մենք դրանք գնել ենք, որովհետեւ հակաօդային պաշտպանության համակարգի կարիքն ունենք»,-նախարարի խոսքը մեջբերել Է NTV հեռուստաալիքը: Թուրքիայի զինված ուժերը նոյեմբերի 25-ին սկսել են C-400-ի ռադիոտեղորոշման համակարգերի փորձարկումները: Ավելի վաղ ամերիկացի սենատոր Քրիս վան Հոլենը հայտարարել Է, որ Թուրքիան հատել Է հերթական «կարմիր գիծը»՝ ձեռնամուխ լինելով Ռուսաստանի կողմից մատակարարված C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ռադարների փորձարկմանը: «Սպիտակ տուն կատարած իր այցից երկու շաբաթ անց Էրդողանը հարգանքի բացակայություն Է հանդես բերում Թրամփի, ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի նկատմամբ եւ հատում C-400-ի հետ կապված եւս մեկ կարմիր գիծ»,- գրել Է Հոլենը: Նրա խոսքով՝ գոյություն ունեցող օրենքն ԱՄՆ-ի նախագահից պահանջում Է պատժամիջոցներ սահմանել Անկարայի դեմ:

Իր հերթին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 26-ին լրագրողներին հայտարարել Է, որ Անկարան մտադիր Է C-400 ռուսական զենիթահրթիռային համակարգերի գնման ու շահագործման շուրջ ԱՄՆ-ի հետ իր տարաձայնությունները կարգավորել մինչեւ 2020 թվականի ապրիլ: «Աշխատանքը կշարունակվի մինչեւ ապրիլ, եւ այն կկատարեն մեր երկրների պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարները: Պետք Է պարզել՝ ինչ արդյունքների մենք կկարողանանք գալ: Դա ՆԱՏՕ-ի հետ կապված հարց Է: Խոսքն այն մասին չԷ, որ չօգտագործենք C-400-ը, բայց կան քայլեր, որոնք պետք Է արվեն ՆԱՏՕ-ի կանոնների շրջանակում»,- ասել Է նա: 2017 թվականի սեպտեմբերին Ռուսաստանը հայտնել Է Թուրքիայի հետ 2,5 մլրդ դոլար արժողությամբ C-400-ի մատակարարման պարտավորագրի կնքման մասին: Պայմանագիրը նախատեսում Է արտադրության տեխնոլոգիաներ մասնակի հանձնումը թուրքական կողմին: Առաջին մատակարարումներն սկսվել են հուլիսի 12-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]