Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀՖՖ Հավաքական թիմերի մենեջերն ընդգրկվել է ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլի կոմիտեի կազմում

ՀՖՖ Հավաքական թիմերի մենեջերն ընդգրկվել է ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլի կոմիտեի կազմում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՖՖ հավաքական թիմերի մենեջեր Հրաչյա Ղամբարյանը  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին ներկայացուցիչն է, ով դարձել է ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլի կոմիտեի անդամ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀՖՖ-ն: Ֆուտբոլային քաղաքականությունը ձևավորելու և իրականացնելու համար ՈՒԵՖԱ-ն ստեղծել է թվով 19 կոմիտե: Այդ կոմիտեների նիստերի ընթացքում քննարկվում են հարցեր, որոնք հետագայում ներկայացվում են ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեին։ Անդամները ընտրվում և իրենց հանձնաժողովում գործունեություն են ծավալում 4 տարով։ ՈՒԵՖԱ-ի կարևորագույն կոմիտեներից մեկի՝ Ֆուտբոլի կոմիտեի կազմում ընդգրկվել է նաև ՀՖՖ Հավաքական թիմերի մենեջեր Հրաչյա Ղամբարյանը, ով մասնակցել է նոյեմբերի 12-ին գումարված նիստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]