Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Coldplay-ի մենակատարը հավաստել Է հյուրախաղերի չեղարկումը բնապահպանության նկատառումներով

Coldplay-ի մենակատարը հավաստել Է հյուրախաղերի չեղարկումը բնապահպանության նկատառումներով

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Coldplay խմբի մենակատար Քրիս Մարտինը հավաստել Է, որ կոլեկտիվը չեղյալ Է հայտարարում վերջին ալբոմի աջակցության հյուրախաղերը, որովհետեւ մտադիր Է ակտիվորեն զբաղվել բնապահպանությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NME-ն:

Անցյալ շաբաթ նա ասել Էր, որ երաժիշտները փորձում են շրջակա միջավայրի նկատմամբ ավելի «բարյացակամ» լինելու միջոց գտնել: Everyday Life վերջին ալբոմի ռելիզից հետո երգիչը հավաստել Է, որ խումբը նոր ծրագրով հյուրախաղային համերգներ չի կազմակերպի, ինչպես դա ավելի վաղ արել են (համարվում Է, որ ինքնաթիռվ թռիչքները վնասում ե բնապահպանությանը – ծանոթ. խմբ.):

«Ես վաղուց Էի մտածում, թե մենք ինչ կարող ենք անել, որ պաշտպանենք բնությունը (…) եւ ուրախ եմ, որ մյուս երաժիշտներն սկսում են գործել նմանապես»,- պարզաբանել Է Մարտինը: Ալբոմն ինքը նույնպես նվիրված Է շրջակա միջավայրի նկատմամբ Coldplay-ի մասնակիցների զգացումներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]