Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Զելենսկին Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարաբերությունները որակել Է՝ «շատ բարդ»

Զելենսկին Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարաբերությունները որակել Է՝ «շատ բարդ»

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի հետ իր երկրի հարաբերությունները բնութագրել Է որպես շատ բարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ռուսաստանի հետ մենք շատ բարդ իրավիճակում ենք»,-ասել Է նա՝ լրագրողների հարցին պատասխանելով Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդի հետ Տալլինում կայացած համատեղ ճեպազրույցի ժամանակ:

«Մենք երկխոսություն ենք սկսել (Ռուսաստանի հետ),-ասել Է նա:- Անկեղծ ասած՝ այն սկսվելու Է չորս ղեկավարների (Գերմանիա, Ռուսաստան, Ուկրաինա. Ֆինլանդիա) «նորմանդական հանդիպմանը»: Զելենսկին անդրադարձել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախօրյակին կայացած հեռախոսազրույցին: «Մենք նշեցինք, որ տարին ավարտվում Է եւ մեզ հարկավոր Է պայմանավորվել գազի նոր երկարաժամկետ համաձայնագրի ստորագրման շուրջ: Մեզ համար դա գերակայություն Է: Դա անհրաժեշտ Է նաեւ ամբողջ Եվրոպայի Էներգաանվտանգության համար»,-ասել Է նախագահը:

«Նորմանդական քառյակի» գագաթնաժողովը տեղի Է ունենալու Փարիզում դեկտեմբերի 9-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]