Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայկական պատվիրակությունը ՍԾՏՀ ԽՎ-ում արժանի պատասխան է տվել ադրբեջանականի քաղաքական շահարկումներին

Հայկական պատվիրակությունը ՍԾՏՀ ԽՎ-ում արժանի պատասխան է տվել 
ադրբեջանականի քաղաքական շահարկումներին
ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական պատվիրակությունը Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 54-րդ լիագումար նստաշրջանում կրկին փորձել է քաղաքական մանիպուլյացիաներ անել, ինչն արժանի արձագանք է ստացել հայկական պատվիրակության անդամների կողմից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ՀՀ ազգային ժողովում հրավիրված ասուլիսում խոսեցին հայկական պատվիրակության անդամները: «Նստաշրջանի հարցերից մեկը Բաքվում տեղի ունեցած 53-րդ լիագումար նիստի արձանագրության հաստատումն էր: Մեր պատվիրակությունը չի մասնակցել Բաքվում տեղի ունեցած նիստին, ինչը թույլ էր տվել, որ ադրբեջանցի պատվիրակները որոշ անթույլատրելի արտահայտություններ հնչեցնեին»,-ասաց Բաբկեն Թունյանն ու հավելեց` դրանք արժանի պատասխան են ստացել:

Հայկական պատվիրակությունը զգուշացրել է, որ արձանագրությունը հաստատում է վերապահմամբ, որ տնտեսական համագործակցության կազմակերպությունը քաղաքական մանիպուլյացիայի և պրովոկացիաների տեղ չէ: «Եթե առաջիկայում նման բան կրկնվի, քայլերն ավելի կոշտ կլինեն»-նշեց Թունյանը:

Հանձնաժողովներում և լիագումար նիստում զեկույցներով հանդես է եկել Վահե Էնֆիաջյանը` անդրադառնալով նաև տարածաշարջանային իրավիճակին: «Քաղաքական հարցերի հանձնաժողովում ներկայացրել եմ տարածաշրջանի առանձնահատկությունները: Արձանագրել եմ, որ միջազգային նորմերին հակասող ձևով Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանները փակ են պահվում: Անդրադարձել եմ նաև Արցախում քաղաքական իրավիճակին: Այդ հարցերի հետ կապված տարաձայնություն ենք ունեցել Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցիչների հետ: Դրա հետ կապված ներկայացվել են մանրամասներ ու տրվել սպառիչ պատասխաններ»,-ասաց Էնֆիաջյանը:

Նա նշեց` որքան էլ վեհաժողովի առաքելությունը տնտեսական է, սակայն ադրբեջանական կողմից քաղաքական բաղադրիչն անպակաս է լինում: Պատգամավորը վստահեցրեց, որ դրանք մշտապես իրենց կողմից հստակ ու կտրուկ արձագանքի են արժանանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]